WRCA
22:05 Օգոստոս 04, 2018
«Կանանց ռեսուրսային կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը խստիվ դատապարտում է նախօրեին Սյունիքի մարզի Շուղնուխ գյուղում 9 ԼԳԲՏ ակտիվիստների վրա հարձակումը։ Իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքով կատարված հանցագործությունը վերապրածների վրա հարձակումն ունի նախապատմություն։ Ամիսներ առաջ 9 ակտիվիստներից 2-ի նկատմամբ նույն գյուղում տեղի բնակիչների կողմից տեղի էր ունեցել հարձակում, ինչի առթիվ ակտիվիստները հայտնել էին ոստիկանության Գորիսի բաժին, մինչդեռ ժամանակին պետության, և մասնավորապես՝ Ոստիկանության կողմից, իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը, և ամենաթող մթնոլորտի խրախուսումն իրենց անգործությամբ, հանգեցրեց նոր հանցագործության հիմքերի ստեղծմանը։ Ցավոք սրտի, այս դեպքը միակը չէ և տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը չի ձեռնարկում և ոչ մի նշանակալից միջոցառում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների կանխարգելման, խտրականության ենթարկված անձանց արդար դատավարության ապահովման համար, որը ոչ միայն հակասում է ՀՀ Սահմանադրության Հոդված 3-ին, համաձայն, որի ՀՀ–ում մարդը բարձրագույն արժեք է, այլ նաև ՀՀ ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններին։ Կանանց ռեսուրսային կենտրոնն իր աջակցությունն է հայտնում նախօրեին ատելության հիմքով հանցագործությունը վերապրած անձանց, ինչպես նաև պահանջում՝ 1․ ՀՀ դատաիրավական համակարգից և մասնավորապես՝ ՀՀ Ոստիկանությունից, ինչպես նաև այլ պատկան մարմիններից իրականացնել դեպքի պատշաճ և արդար քննություն և մեղավորների նկատմամբ կիրառել օրինաչափ պատիժ՝ ապահովելով արդար դատավարության և արդարադատության մատչելիության սկզբունքները։ 2․ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը նման դեպքերի կանխարգելման գործուն մեխանիզմների մշակման հարցում, այդ թվում՝ Ոստիկանության կողմից արագ արձագանքման մեխանիզմների, օրենսդրական կարգավորումների մշակման և սեփական քաղաքացիների պաշտպանության հարցում։
«Շուհել»
14:34 Փետրվար 08, 2018
Երբ կանայք վերապրում և ստեղծագործում են

13:27 Հոկտեմբեր 17, 2016

13:26 Հոկտեմբեր 17, 2016

01:24 Հոկտեմբեր 17, 2016

16:20 Հոկտեմբեր 13, 2016

04:17 Հոկտեմբեր 12, 2016

04:21 Հոկտեմբեր 07, 2016