wrca-summer2012-poster

Սեռական ու վերարտադրողական առողջության և իրավունքների ծրագիր

 

23.01.2012


reproductivehealthՍեռական և վերարտադրողական առողջութան և իրավունքների ծրագիրը գործում է 2006 թվականից, և մոտ հարյուր քառասուն աղջիկներ արդեն մասնակցել են դասընթացին: Ծրագրի նպատակն է կանանց և աղջիկներին հնարավորինս ծանոթացնել սեռական ու վերարտադրողական առողջությանն առնչվող տեղեկատվության հետ, գիտակից լինել սեփական մարմնին, օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսներին, առողջ սեռական կյանքին, խուսափել հնարավոր վարակներից, հիվանդություններից, իսկ առնչվելու դեպքում էլ`ծանոթանալ դրանց հաղթահարման միջոցներին: Ծրագիրը բաղկացած է հետևյալ ծառայություններից`


• սեռական առողջության դասընթաց աղջիկների և կանանց համար /18-30/, որի նպատակն է իրազեկել սեռական առողջության մասին, ձերբազատվել տարբեր տիպի կարծրատիպերից, ավելի ինքնավստահ լինել, ինքնուրույն որոշումներ կայացնել սեփական մարմնի վերաբերյալ հարցերում: Դասընթացը կազմված է ինը հանդիպումներից, խումբը փակ է, ինչն էլ ապահովում է մտերմիկ ու ապահով մթնոլորտ` անկեղծ ու անկաշկանդ արտահայտվելու համար: Այն իրականացվում է ինտերակտիվ մեթոդների օգնությամբ: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
• Իրականացվում է նաև խորհրդատվական ծառայություն` սեռական ու վերարտադրողական առողջությանն առնչվող ցանկացած հարցի դեպքում: Ցանկացողները կարող են զանգահարել 010-54-24-62 հեռախոսահամարով կամ այցելել Կանանց ռեսուրսային կենտրոն:
• Թեմայի շուրջ պարբերաբար իրականացվում են կլոր-սեղան քննարկումներ, դասընթացային հանդիպումներ այլ ծրագրերի շրջանակներում:
• Ամենամյա միջոցառումեր են իրականացվում հոկտեմբեր ամսվա ընթացքում, որը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, ինչպես նաև Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ` կազմակերպված ՁԻԱՀ -ի ջատագովության խմբի կողմից:
• Իրականացվում են ծրագրեր հղիների համար, որի ընթացքում քննարկվում են թեմաներ ապահով հղիության և ծննդաբերության մասին:
• Տպագրվում են հոդվածներ սեռական ու վերատադրողական առողջությանն ուղղված տարբեր թեմաներով:


Դասընթացներն անվճար են: Մասնացկության համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել:

Ք.Երևան Տերյան 62. մուտք 5, բն. 35
+374 94 56 56 26
+374 60 44 56 26
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
www.womenofarmenia.org