wrca-summer2012-poster

2012. Մենք արդեն բաց ենք…

17.01.2012

womensolidarityՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ ՀԿ-ն վերսկսում է իր աշխատանքերը: Կենտրոնն այսուհետ բաց է շաբաթական վեց օր` երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-20:00, միայն չորեքշաբթի օրը` 10:00-17:00: Կենտրոնում գործելու են հետևյալ ծրագրերը`


• ՙԿնոջ մարդու իրավունքներ՚- հնգօրյա դասընթաց, թեմաներն են` կնոջ իրավունքներ, գենդեր, ֆեմինիզմ, բռնություն, թրաֆֆիկինգ, վերարտադրողական առողջություն և իրավունք:
• Անվճար իրավաբանական խորհրդատվություն կանանց և աղջիկների համար- բռնություն, ամունաընտանեկան, սեփականության, աշխատանքային և ցանկացած այլ իրավական հարցեր: Ծառայությունը տրամադրվում է երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժ. 11:00-19:00 հեռ. 010-54-24-62:
• ՙԻմ մարմինը` իմ իրավունքը՚ - սեռական դաստիարակությանն ու առողջությանը ուղղված ծրագիր: Նախատեսված է երիտասարդ աղջիկների համար /18-30տ./: Դասընթացն իրականացվում է փակ խմբով:
• ՙԱղջիկների զրույց՚ - Ծրագիրը նախատեսված է դեռահաս աղջիկների համար, /13-16 տ./ որը նպաստում է ինքնաճանաչմանը, ինքնակարգավորմանը, կրեատիվ և ստեղծագործ վարժությունների օգնությամբ անկաշկանդ հաղորդակցվելուն միմյանց հետ, միջանձային հարաբերությունները կարգավորմանը:
• Կերպարվեստի դասընթացներ
• Ֆոտոյի դասընթացներ
• Օտար լեզվի դասընթացներ
• Համակարգչային դասընթացներ


ՙՍեռական Բռնության ճգնաժամային կենտրոն՚-ը կազմակերպում է խորհրդատվության դասընթացներ, որոնք նախատեսված են հոգեբանական կրթություն ունեցող անձանց համար: Ծրագիրը կազմված է երկու բաժիններից.
• գենդերային հիմքով բռնություն. սեռական բռնություն
• խորհրդատվական հմտություններ

Վերոնշյալ ծրագրերն անվճար են: Մասնակցության ցանկության դեպքում անհրաժեշտ է նախապես գրանցվել`

Ք.Երևան Տերյան 62. մուտք 5, բն. 35
+374 94 56 56 26
+374 60 44 56 26
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
www.womenofarmenia.org