wrca-summer2012-poster

քիմիական ստերջացում

01.11.2011

law"Գոլդեն Թյուլիփ Երևան" հյուրանոցում "Կանանց Ռեսուրսային Կենտրոն" հասարակական կազմակերպության կողմից կազմապերպվեց ՀՀ Քրեական օրենսնգրքում որպես բժշկական բնույթի հարկադրանքի քիմիական ստերջացում նախատեսող օրենքի նախագծի քննարկում: Նման նախաձեռնությունը պայմանավորված էր նրանով, որ վերոնշյալ նախագծով նախատեսվում է ստերջացման ենթարկել սեռական բնույթի հանցանք կատարած անձանց /արական սեռի/, իսկ "Կանանց Ռեսուրսային Կենտրոն" հասարակական կազմակերպության կողմից դեռևս 2010թ. դեկտեմբերին անցկացվեց կլոր սեղան' նվիրված սեռական բնույթի հանցագործությունների շարքում փոփոխություն կատարելու և դրանց համար նախատեսվող պատժատեսակները և պատժաչափերը խստացնելու անհրաժեշտությանը (այժմ այդ առաջարկի' այն է ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխում փոփոխություն կատարելու վերաբերյալ "Կանանց Ռեսուրսային Կենտրոն" հասարակական կազմակերպության կողմից ներկայացված օրենքի նախագիծն ԱԺ-ում արդեն անցել է առաջին ընթերցումը):

Քննարկման կազմակերպումը նպատակ ուներ հանրության ուշադրությունը գրավել Հայաստանում ստերջացման նորարարությանը: Հրավիրվել էր նախագծի հեղինակ Դավիթ Թումասյանը, ով ներկայացրեց նախագծի հիմնավորումները և հակափաստարկներ ներկայացրեց քննարկան մասնակիցների բացասական կարծիքներին:

"Կանանց Ռեսուրսային Կենտրոն" հասարակական կազմակերպությունը մտահոգված է ստերջացման հիմնախնդրով, քանի որ, գտնում է, որ Հայաստանում այն ոչ միայն արդյունավետ չի լինի, այլ նաև իրավական կամայականությունների լուրջ վտանգ կստեղծի:

Ըստ "Կանանց Ռեսուրսային Կենտրոն" հասարակական կազմակերպության' օրենքի նախագիծը, բացի տվյալ դրությամբ Հայաստանի համար վաղաժամ լինելուց, չի կարողանա դառնալ գործող Քրեական օրենսգրքի մաս, քանի որ կբերի օրենքի նորմերի լուրջ բախումների և բացերի. նախագծի և գործող օրենսգրքի միջև չկարգավորված են մնում շատ հիմնահարցեր:

Եզրափակելով վերոգրվածը' "Կանանց Ռեսուրսային Կենտրոն" հասարակական կազմակերպությունը լիովին կիսում է քննարկման մասնակիցների բացասական կարծիքը քիմիական ստերջացման նախագծի վերաբերյալ: