wrca-summer2012-poster

Սերոբ Տեր - Պողոսյանի դատավարությունն սկսված է

01.07.2011

Հուլիսի 6-ին ժամը 12:00-ին Վանաձոր քաղաքում կսկսվի Սերոբ Տեր - Պողոսյանի դատը, որը փակ է լինելու:
Չնայած այն հանգամանքի, որ որոշվել է դատավարությունը փակ անցկացնել, բոլոր հասարակական կազմակերպություններին և անանտարբեր անհատներին կոչ ենք անում միանալ և ներկա գտնվել դատավարությանը` արդար դատի պահանջով:

Հիշեցնենք, որ «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, ըստ մեղադրական եզրակացության, զբաղվել է սեքսուալ բնույթի գործողություններով` նրանց կամքին հակառակ` օգտագործելով անօգնական վիճակը, կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը:

Սերոբ Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ): Նշենք, որ ի սկզբանե նրան առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով` (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը), որը սակայն քրեական գործի նախաքննության շրջանակներում փոխվել էր: