Անդամներ
Կանանցռեսուրսային կենտրոնի կամավորները տարբեր տարիքի երիտասարդ աղջիկներ և կանայք են:Կամավորներից ոմանք ունեն բարձրագույն կրթություն, ոմանք ոչ, ոմանք տիրապետում ենկոնկրետ հմտությունների, ոմանք ոչ… տարբեր մարդիկ, որոնք հավատում են, որ իրենցջանքերն անհրաժեշտ են իրավահավասար հասարակություն ստեղծելու համար, որոնք ունենինչ – որ գիտելիքներ, որոնցով ցանկանում են կիսվել մյուսների հետ, որոնք ունեն ժամանակ, ակտիվություն և ցանկություն հասարակության օգտին ծառայելու:
Կենտրոնումկամավոր լինելու համար կա մեկ կարևոր նախապայման և լրացուցիչ ենթապայմաններ: Կարևորնախապայմանը ցանկությունն ու ակտիվությունն է, եթե կամավորը դա ունի, նրան միայնմնում է մասնակցել «Կնոջ մարդու իրավունքներ» դասընթացին, ծանոթանալ կանանցկենտրոնի մոտեցմանը, նաև իմանալ այն, որ յուրաքանչյուր կամավոր պարտավոր է կենտրոնում շաբաթական երեք ժամ կամավորություն անել:









