wrca-summer2012-poster

womennet 192x160

Latest Entries

Super Women

Չորեքշաբթի, 03 Ապրիլ 2013 gender equality 0 Մեկնաբանություն

DSC02454 1A woman, who looked like she was on her way to the opera, ran in front of me, groceries in one hand and two school-aged children in the other, in an attempt to catch the minibus, which was slowly departing from the bus stop. Watching the scene unfold, I couldn't help but stare.

At first, I felt a bit embarrassed. Looking down to compare my appearance to her evening makeup, manicure, straight-ironed hair, 5-in stilettos and intricate outfit, I couldn't help but feel like a slob. I was wearing a camisole, cargo pants and a pair of sneakers. My makeup consisted of a few strokes of mascara and a bit of lip balm. My hair was still damp, slowly drying in a simply ponytail.

Կամավորներն անկեղծանում են…

Ուրբաթ, 20 Հուլիս 2012 gender equality 0 Մեկնաբանություն


165964 340474946027280 1485296597 n

ԿՌԿ-ում կամավորության եմ անցել 2011թվականի նոյեմբերից: Սովորում եմ ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնում: ԿՌԿ-ի մասին տեղեկացել եմ դասախոսիս միջոցով, երբ հետաքրքրվում էի կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների մասին:

Ֆեմինիստական ամառային դպրոց Վրաստանում

Ուրբաթ, 13 Հուլիս 2012 gender equality 0 Մեկնաբանություն

fss 32012 թվականի հունիսի 1-ից 6-ը Վրաստանում Կովկասյան ֆեմինիստական նախաձեռնությունը (Caucasian Feminist Initiative) կազմակերպել էր ֆեմինիստական ամառային դպրոց երիտասարդ կանանց համար Կովկասի տարածաշրջանից: Մասնակիցները Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից էին: Հայաստանից մասնակցեցին Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի աշխատակիցներից և կամավորներից:

                                                     

Բանակում մահացող տղաներ և կուսության մշակույթ

Ուրբաթ, 06 Հուլիս 2012 gender equality 0 Մեկնաբանություն

IMG 2728Եկեք մի պահ մտացենք' ինչ կապ ունեն բանակում, պատերազմներում զոհված տղաները ինքնասպան եղող աղջիկների հետ: Չեմ հանդիպել ոչ մի գիտական հետազոտության, դրա համար կարծում եմ կարող եմ իմ կարծիքը ձեր հետ կիսել:

Օրերս հանդիպում կազմակերպեցի Հոլադիայում Միջազգային Կանանց կազմակերպության անդամների հետ: Հանդիպման մասնակիցների երկրներն էին' Սիրիա, Ինդոնեզիա, Սուրինամ,Կենյա, Գանա, Լեհաստան, Հոլանդիա, Հայաստան:

Կամավորներն անկեղծանում են…

Երեքշաբթի, 03 Հուլիս 2012 gender equality 0 Մեկնաբանություն


557077 10151059657145782 634346605 n2007-ին էր առաջին անգամ, երբ տեղեկացա ԿՌԿ-ի մասին' մարդու, կանանց իրավունքի թրեյնինգ էր:

Շատ անգամ ինձ «բռնացրել» եմ մարդկանց իրավունքների պաշտպանության, արդարության դավանող: Երևի դա է իմ կրոնը: Բայց դրանք միշտ պատահական դեպքեր են եղել իմ կյանքում, երբ որ առիթը ինձ է հանդիպել:

Ընտանիքում 5 եղբոր քույր լինելով' միշտ պետք է պայքարեի իմ իրավունքների, իմ ազատության համար. ինձ ոգեշնչում էր հայրս: Համոզված եմ, եթե այն ժամանակ չպայքարեի իմ ազատության համար, հիմա հաստատ տանը նստած գուլպա գործելուց կլինեի:

«Աղջիկները խոսում են». հետադարձ կապ

Երեքշաբթի, 03 Հուլիս 2012 gender equality 0 Մեկնաբանություն

Դեռահասների ծրագրի առաջին խմբի աղջիկների հետադարձ կապը դասընթացի ավարտին: (դասընթացի տևողությունը՝02.03.12-28.04.12)



Capture 021Շատ շնորհակալ եմ, որ խումբը ստեղծվեց: Սովորեցի ավելի հաճախ կիսվել ընտանիքիս հետ: Ընկերներիս առջև շատ սպասելիքներ չդնեմ, որ չհիասթափվեմ: Սովորեցի սթրեսից ինքս ինձ պաշտպանելու եղանակներ: Ստեղծեմ ինձ համար արժեքներ և ընդունեմ այն մարդկանց, ովքեր որ այդ արժեքների կրողն են, չդատապարտեմ մնացածներին: Սովորեցի լինել այն ինչ որ կամ և սիրել ինձ այնպիսին, ինչպիսին կամ, գնահատեմ այն արժեքները, որ իսկապես ունեմ: Չպախարակել մարդկանց:

Անի Բաղդասարյան

Կամավորներն անկեղծանում են…

Հինգշաբթի, 28 Հունիս 2012 Uncategorized 0 Մեկնաբանություն

 

30122 1292806888900 1745632 n

Կանանց խնդիրների նկատմամբ հետաքրքրությունիցս դրդված՝ մի օր որոշեցի կամավոր աշխատել որևէ Հկ-ում: Ցանկությունս համընկավ Լարա Ահարոնյանի կազմակերպած սեմինարի հետ և հենց այդ րոպեին էլ հասկացա, որ ես պետք է միանամ ԿՌԿ-ին:Երբ առաջին անգամ քայլում էի դեպի կենտրոն, մտածում էի, որ կտեսնեմ այսօր հաճախակի հանդիպող ստանդարտ հայ երիտասարդների, որոնք իբրև թե չեն կարևորում շրջապատի կարծիքը, որոնք արմատներից շատ հեռացել են:

Հիմա հիշում եմ զգացմունքներս, երբ մտա ու տեսա ջերմ, հոգատար, ուրիշի ցավով տառապող, իրենց ցավերն էլ իրենց մեջ պահող, ուրիշին նեղություն չտվող, միայն օգնել ցանկացող, հայրենասեր, մարդասեր երիտասարդների, որոնք բոլորն էլ համախմբվել են մի գաղափարի շուրջ. փոխել հայ կնոջ կյանքը, պաշտպանել նրա իրավունքները, լինել մեկը բոլորի և բոլորը մեկի համար:

«Շահերի պաշտպանություն և սոցիալական լրատվամիջոցներ» աշխատանքային հանդիպում. Թիֆլիս 2012

Ուրբաթ, 11 Մայիս 2012 gender equality 0 Մեկնաբանություն



CIMG3478Կանանց ռեսուրսային կենտրոնը մայիսի 4-ին և 5-ին մասնակցեց "Kvinna till kvinna" կազմակերպության կողմից կազմակերպված աշխատանքային հանդիպմանը' "Շահերի պաշտպանություն և սոցիալական լրատվամիջոցներ" թեմայով, որը տեղի ունեցավ Թիֆլիսում: Հանդիպմանը մասնակցում էին հասարակական կազմակեպություններ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից:

 

Կանայք: Երեկ ու այսօր

Չորեքշաբթի, 09 Մայիս 2012 gender equality 0 Մեկնաբանություն



Capture00Օրերս նորից նայեցի իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը՝ <<Մոնա Լիզայի ժպիտը>>: Կարծում եմ՝ Ջուլիա Ռոբերտս անկրկնելի է այս ֆիլմում: Քեթրին ՈՒոթսոնի հորինված այդ կերպարն այնքան իրական է, որ էկրանի մոտ նստած՝ ակամա փորձում ես պատասխանել իր տված հարցերին: Բայց ստացվու՞մ է արդյոք... 

Եթե ֆիլմը չեք տեսել, ապա ասեմ, որ գործողությունը տեղի է ունենում Երկրորդ համաշխարհայինից սթափվել փորձող Ամերիայում: Կանանց քոլեջում արվեստի պատմության դասախոս Քեթրինը փորձում է ստիպել իր խմբին մտածել, կարծիք կազմել արվեստի այս կամ այն գործի մասին, ցույց տալ դրանց իրական արժեքը, բայց.... նրա ոգևորվածությունը բախվում է սահմանափակ մտածելակերպի դարպասներին: Դարպասներին, այլ ոչ պատերին, որովհետը նա կարողանում է դրանք բացել:

AWID 2012 Միջազգային ֆորում, Ստամբուլ

Չորեքշաբթի, 09 Մայիս 2012 gender equality 0 Մեկնաբանություն

CIMG3074AWID 2012 միջազգային ֆորումն ավարտված է (19.04.12-22.04.12):

 Ավելի քան քսան հազար գաղափարակից հավաքվել էին միմյանցից սովորելու, միմյանց հետ փորձով փոխանակվելու և պարզապես ծանոթանալու համար: Միջոցառումը կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված լայնամածավալ կոնֆերանս էր, որը հրապարակ էր տրամադրում միասնական որոշումներ կայացնելու, կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրները հաղթահարելու համար:

Workshop on advocacy and social media (Tbilisi)

Երեքշաբթի, 08 Մայիս 2012 gender equality 0 Մեկնաբանություն

 150166 430858483593954 100000094180607 1796195 1755566017 nOn May 4 and 5, 2012 a workshop on advocacy and social media was hold in Tbilisi (Georgia) organized by Kvinna till Kvinna. Women's Resource Center was one of participant organizations. Other organizations participating in the workshop were from Armenia, Georgia and Azerbaijan.

 

 

 

AWID- forum 2012- Istanbul

Ուրբաթ, 27 Ապրիլ 2012 gender equality 0 Մեկնաբանություն

CIMG3282AWID 12th international forum is over. More than two thousand people having the same belief met each other to discuss, to share, to learn. It was a global women's rights conference that provided a critical platform to find collective solutions to advance gender equality and women's rights. People from different nations with various cultural backgrounds were
gathered all together to talk about the issue, that worries everyone- never mind where one lives.

"Generations for Change" meeting in Istanb

Չորեքշաբթի, 28 Սեպտեմբեր 2011 Uncategorized 0 Մեկնաբանություն

kvinnaOur members Nina Harutyunyan and Siranush Davtyan are presently attending the yearly chairpersons' meeting of the Kvinna till Kvinna South Caucasus network. Representatives of several women's organizations from Georgia, Armenia, Azerbaijan, South Ossetia and Abkhazia are taking part in the workshops. For the first day, they discussed the intergenerational perspective and how to involve the young leaders to ensure the sustainability of the organizations. The first workshop was lead by trainers Heidi Huusko and Kristina Ljungros. They also had a guest speaker from "Youth Habitat" to discuss further the implication of youth in organizations.

 Kvinna till Kvinna is a swedish organization supporting women's empowerment projects in conflict areas. The Women's Resource Center have been part of its network since 2005.

Թաքցնելու ոչինչ չունե՞ն

Երկուշաբթի, 26 Սեպտեմբեր 2011 Uncategorized 0 Մեկնաբանություն

confidentialՈւզում ես իմանա՞լ... իմացիր, բոլոր կառույցները պատրաստ են աջակցել քեզ' ոստիկանությունը, դատաբժշկական փորձագետները, հարևանները, ԶԼՄ-ները և շատ այլոք: Ի՞նչ է կատարվում:

Ժամանակին ասում էինք բռնություն չկա, հիմա ասում ենք Հայաստանում նոր - նոր բռնության նման երևույթ է հայտնվել: Բռնությունը միշտ էլ կար, ուղղակի կանայք նոր սկսել խոսել իրենց, իրենց երեխաների հետ կատարվող բռնության մասին:

Բայց դա երկար չի տևի... Մեկ անգամ խոսիր քեզ հետ կատարված բռնության մասին և այնպիսի մանրամասներով բոլորը կսկսեն քննարկել դա, որ այլևս էլ երբեք նույն սխալը թույլ չես տա և մյուսներին էլ կզգուշացնես:

ԱԹՎ-ի եթերում

Հինգշաբթի, 02 Հունիս 2011 Uncategorized 0 Մեկնաբանություն

Մայիսի 21-ին <աթվ> հեռուստատեսության <կիսաբաց> հաղորդման նկարահանմանը մասնակցեց Կանանց ռեսուրսային կենտրոնի խորհրդատու - կամավոր Տաթևիկ Սմբատյանը:

Հաղորդման թեման էր <ստիպողական>:
Հաղորդման սկզբում երեք կանայք պատմեցին իրենց կյանքի պատմությունները` այն, թե ինչպես էին ծնողների հարկադրանքով ամուսնացել անծանոթ տղամարդկանց հետ:

Taxi harassment

Երեքշաբթի, 09 Նոյեմբեր 2010 Uncategorized 1 Մեկնաբանություններ

On November 7th, around noon, I flagged down a cab to go to see my friends Sarag and Kathy. We planned to go to Vernisage, a market that is open only on Saturdays and Sundays in Yerevan. At Vernisage we planned on buying Christmas presents for our families, since the holidays were just around the corner.
I had been told that sitting in the front seat of a cab in Armenia is not the smartest decision to make when you are a woman, and when you are alone; however, I was in a rush and not thinking clearly, so I jumped in the front seat of the cab.

Նենց տպավորությունա, որ սաղս նույն մամայից ենք ծնվել

Երեքշաբթի, 12 Հոլտեմբեր 2010 Uncategorized 0 Մեկնաբանություն

Ինչու են միշտ հայ կանայք մտածում իրենց մասին ամենավերջում: Ասենք մտածում են ամուսնու, երեխաների,թոռների,ծոռների,կոռների, հարևանների, հարևանների երեխաների, սկեսուրի սկեսրայրի,տալերի և բոլորի մասին, հա ու մեկել եթե վերջում տեղա մնում ձեռքի հետ ոտքի վրա մեկ-մեկ իրենց մասին: Ու ամենավատը նա է, որ բոլորս արդեն սովորել ենք դրան,որ եթե հանկարծակի մաման աշխատավարձա ստանում ու ամբողջից հինգ տոկոս իր վրա է ծախսում միանգամից մտածում ենք վայ ինչ էգոիստ մամա ունենք, կամ որ ճաշը պատրաստում է ու խնդրում է, որ տան անդամներից ինչ-որ մեկն անջատի գազը ահավոր նյարդայնանում ենք,կամ որ տան մեջ մեր սեփական իրերից մի բան է կորում միանգամից կարգադրում ենք մամաներին, որ գտնեն տան մեր ձեռքը:

Ինչ է վկայում 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մահը

Հինգշաբթի, 07 Հոլտեմբեր 2010 Uncategorized 0 Մեկնաբանություն

/http://hetq.am/am/society/zaruhi-5/#more-40626, http://news.am/arm/news/33152.html/ Հաճախ ՀՀ-ում տարբեր խոսակցությունների ընթացքում կարելի է լսել հետևյալ արտահայտությունը. <Կանանց հանդեպ բռնությու՝ն, տենց բաներ Հայաստանում չկա>: Լռում ենք հանուն ու՝մ, հանուն մեր ազգի պատվի՝. Ազգի պատվի մասին մտածող տղամարդը /ամուսին/ և կինը /սկեսուր/ չէին սպանի 20-ամյա աղջկա /իրենց հարսին/ և հայտարարեին, որ չեն էլ զղջում իրենց արարքների համար:

Եթե խաղաղություն ես ուզում...

Չորեքշաբթի, 06 Հոլտեմբեր 2010 Uncategorized 0 Մեկնաբանություն

Եթե խաղաղություն ես ուզում, պետք չէ խոսել ընկերոջդ հետ, խոսիր թշնամու′դ հետ: /Մոշե Դայան/ Մոշե Դայանի այս խոսքերով որոշեցինք այս տարի շնորհավորել Խաղաղության միջազգային օրը, քանի որ մեր ակումբի գործունեության հիմքում ընկած սկզբունքներից մեկը հենց սա է. բաց լինել երկխոսության` հաշտեցման հասնելու համար: Երկխոսության համար անհրաժեշտ է ոչ միայն խոսել, այլև ցանկանալ ու կարողանալ լսել դիմացինին, պատրաստ լինել համագործակցել ` գիտակցելով, որ դա միակ ճանապարհն է խաղաղ գոյակցություն ապահովելու համար: Սակայն երբ դիմացինդ մի մարդ է ում ընկալում ես ու կոչում «թշնամի», երկխոսության գնալը շատ ավելի դժվար է, երբեմն նաև` անհնար: Ձևավորված «թշնամու կերպարը» հնարավորություն չի տալիս ուղղակի երկխոսության մեջ մտնել «մարդ−թշնամու» հետ:

Սպասելիքներ

Երեքշաբթի, 29 Հունիս 2010 Uncategorized 0 Մեկնաբանություն

Նկատել եք, թե ինչ են անում ապագա ծնողները և շրջապատը, երբ տեղեկանում են, որ աղջիկ են սպասում: Բացի հիասթափված դեմքերի արտահայտությունից և ամենից լսելուց, որ ոչինչ հաջորդը տղա կլինի, սկսում են պլաններ և հատուկ դաստիարակչական մեթոդներ մշակել մասնավորապես աղջիկների համար: