Կանանց ռեսուրսային կենտրոնը մայիսի 4-ին և 5-ին մասնակցեց "Kvinna till kvinna" կազմակերպության կողմից կազմակերպված աշխատանքային հանդիպմանը' "Շահերի պաշտպանություն և սոցիալական լրատվամիջոցներ" թեմայով, որը տեղի ունեցավ Թիֆլիսում: Հանդիպմանը մասնակցում էին հասարակական կազմակեպություններ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից:
Հանդիպումը սկսվեց երեք երկրների կողմից պատրաստված« Շահերի պաշտպանություն և սոցիալական լրատվամիջոցներ» թեմայի շուրջ կազմակերպությունների գործունեության ներկայացմամբ: Կանանց ռեսուրսային կենտրոնը ներկայացրեց, թե ինչպես են կազմակերպվում ակցիաները և ինչպես են օգտագործվում սոցիալական լրատվամիջոցները: Շատ հետաքրքիր կարծիքներ հնչեցին. ամեն կազմակեպություն ուներ իր յուրահատուկ մոտեցումն ու հմտությունը՝ սոցիալական լրատվամիջոցների ընտրության հարցում:
Հանդիպման օրակարգը շատ բազմազան էր' բաղկացած քննարկումներից, խաղերից, ներկայացումներից և թիմային աշխատանքներից:
Եղան քննարկումներ անհատների և հաստատությունների, թիրախային խմբերի վրա սոցիալական լրատվամիջոցների ազդեցության մասին, ինչը վերաբերում է գրեթե բոլոր ՀԿ-ներին:
Մասնակցեցինք թիմային աշխատանքների' տեսաֆիլմերի պատրաստում կամ սոցիալական էջերի բացում /facebook, twitter/: Թիմային աշխատանքի ընթացքում մենք ստեղծեցինք երեք տարբեր տեսահոլովակներ: Այս տեսահոլովակների պատրաստումը շատ երկար, բայց հաճելի գործընթաց էր, քանի որ մի քանի րոպե տևող ֆիլմը ուներ շատ ասելիք:
Մենք' մասնակիցներս, շատ գոհ ենք մեր կատարած աշխատանքից: Հուսով եմ՝ այն օգտակար կլինի մեր հասարակության համար:
Հանդիպումը շատ արդյունավետ էր՝ լի նոր ծանոթություններով, հետաքրքիր քննարկումներով և միմյանց հետ փորձով փոխանակվելու հնարավորությամբ: Այդ երկու օրերը անցան այնպիսի ջերմ մթնոլորտում, որ մենք չզգացինք օտար երկրում գտնվելու հանգամանքը: Աշախանքից դուրս ժամերը և միասին ճաշելը հնարավորություն էին տալիս ավելի մոտ շփվել և մտքերով փոխանակվել: Վերադարձանք Երևան հիասքանչ տպավորությամբ' շարունակելու մեր աշխատանքը, որին հավատում ենք :
Նինա Հարությունյան











Թողնել ձեր մեկնաբանությունը