Մեր մասին

Մեր մասին

«Կանանց ռեսուրսային կենտրոն» – ը (այսուհետ՝ ԿՌԿ) հիմնադրվել է 2003 թվականին և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Տեսլականը

ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է

  • հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը,  
  • հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը: 

 ԿՌԿ-ի առաքելությունն է

  • կանանց և աղջիկների տարբեր խբերի զորեղացումն ու աջակցումը, 
  • կանանց նկատմամբ խտրականության և բռնության մշակութային և համակարգային դրսևորումների վերհանումն  ու նվազեցումը,
  • ֆեմինիստական գաղափարախոսության տարածումն ու հայրիշխանական համակարգի կողմից ստեղծված անհավասարությունների դեմ կանանց միասնական պայքարի սատարումը: 

Նպատակը (Goal)

ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է  հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ-մշակութային և օրենսդրական դաշտերի վրա:  

Կանանց ռեսուրսային կենտրոնը գործում է 3 հիմնական թեմատիկ ուղղություններով:

Դրանք են՝

  • Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
  • Կանանց իրավունքների ջատագովություն
  •  Ֆեմինիստական, ապահով տարածք և կանանց  ու  աղջիկների զորեղացում