Մերժվել է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
22.01.2013
Ընտանեկան բռնության օրենքի նախագիծը մերժվել է: Կառավարությունը իր մերժումը հիմնավորել է նրանով, որ այսօր Հայաստանի օրենսդրական ամբողջ դաշտը փոփոխությունների է ենթարկվում՝ Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, ինչպես նաև Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնելու նախագծի կիրառման համար:
Այդ պատճառով կառավարության որոշման համաձայն առանձին ընտանեկան բռնության օրենսգիրք չի լինի, սակայն կարվեն որոշակի փոփոխություններ ՀՀ այլ օրենսգրքերում: Ինչպես իր խոսքում նշել էր ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, փորձագետ Աննա Մարգարյանը.
Մոմավառություն՝ ի աջակցություն Հնդկաստանի կանանց
14.01.2013
14.01.2013-ին՝ ժամը՝ 16:30-ին, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության գլխավորությամբ Հնդկաստանի դեսպանության առջև իրականացվեց մոմավառություն՝ ի աջակցություն Հնդկաստանի բոլոր կանանց:
Մոմավառությունը նվիրված էր Հնդկաստանում վերջերս տեղի ունեցած բռնաբարության դեպքերին:
Մոմավառությանը մասնակցեցին հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, հասարակական ակտիվիստներ և ուղղակի թեմայով մտահոգված անձիք:
Մոմավառությունը տևեց մեկ ժամ, որի ընթացքում մասնակիցները հանդիպեցին Հնդկաստանի դեսպանի ժամանակավոր հանձնակատարի հետ:
Դեսպանին հանձնվեց մեր անհանգստությունը արտահայտող նամակ, ինչպես նաև ուղղվեցին հարցեր Հնդկաստանի կառավարության կողմից ձեռնարկվող հետագա քայլերի վերաբերյալ:
Ուշադրություն՝ ամանորյա արձակուրդներ
28.12.2012
ԿՌԿ հարգելի անդամներ, Կանանց ռեսուրսային կենտրոնը շնորհավորում է Ձեզ Ամանորյա տոների կապացությամբ և մաղթում ձեռքբերումների տարի:
Տեղեկացնում ենք, որ կենտրոնը փակ է լինելու դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ը:
Կհանդիպենք հունվարի 9-ին:
Հարգանքներով՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատակազմ
Ավելի Հոդվածներ...
- Կանանց ռեսուրսային կենտրոնում և ԿՌԿ-ից դուրս. միջոցառումներ մարզերում բնակվող և փախստական կանանց համար
- Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակին ուղղված միջոցառումներ.Կանանց ռեսուրսային կենտրոն. ամփոփում
- «Իմացիր քո իրավունքը» գրքույկի շնորհանդես և «Կահիրե 678» ֆիլմի ցուցադրություն. ամփոփում
- «Իմացիր քո իրավունքը» գրքույկի շնորհանդես և «Կահիրե 678» ֆիլմի ցուցադրություն










