Մոտեցում
Կանանց ռեսուրսային կենտրոնը աշխատում է կանանց հանդեպ ցանկացած տիպի խտրականության վերացման ուղղությամբ`անկախ նրանց տարիքից, ռասսայական, ազգային, կրոնական պատկանելությունից, սեռական կողմնորոշումից և սոցիալական կարգավիճակից:
Կենտրոնը հանդես է գալիս ի պաշտպանություն կանանց և տրամադրում է անհավասարության և խտրականության դեմ պայքարելու և կանանց հնարավորությունները ընդլայնելու համար անհրաժեշտ ռեսուրսներ, դրանով իսկ խրախուսում է կանանց մասնակցությունը հասարակական,քաղաքական և մշակութային գործունեության մեջ և աջակցում նրանց անձնային և մասնագիտական աճին:
Բացի դրանից, կենտրոնը խրախուսում և աջակցում է կանանց` կրթություն ստանալու, գիտելիքները ընդլայնելու,ինքնահաստատվելու ձգտումը, որպեսզի նրանց ընձեռվի հնարավորություն ակտիվորեն մասնակցելու որոշումների կայացման գործընթացներին և դառնալ հասարակության անփոխարինելի անդամ:










