ԿՌԿՀ Շուշի
ԿՌԿՀ Շուշի
O2008 թվականի փետրվարին պաշտոնապես հաստատվեց Կանանցռեսուրսային կենտրոնի Շուշիի մասնաճյուղի հիմնումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Կենտրոնը տեղակայված է Շուշի քաղաքի բնակելիշենքերից մեկի հարմարավետ բնակարաններից մեկում և բաց է ԼՂՀ կոնֆլիկտային տարածաշրջանում ապրող կանանց համար:
ԿՌԿ-ն իրականացնում է տարբեր ծրագրեր, որոնց նպատակն էիրազեկել տարածաշրջանի կանանց և նախապատրաստել նրանց՝ ակտիվորեն մասնակցելուտարածաշրջանում խաղաղաշինության գործընթացին:

Ծրագրեր
«Ոչ ոք կատարյալ չէ»` ծրագիր մայրերի և երեխաների համար /0-5 տարեկան/
«Կանանց սուրճի անկյուն»Կենտրոնը բաց է շաբաթական 4 օր բոլոր կանանց համար,որոնց ջերմորեն ընդունում է կենտրոնի աշխատակիցներից մեկը՝ պատրաստ լսելու նրանցհոգսերն ու առաջարկությունները մի բաժակ սուրճի շուրջ:
«Անվճար գինեկոլոգիական խորհրդատվություններ» ամիսը մեկ անգամ կենտրոն հյուրընկալում է մի գինեկոլոգ,որը խոսում է կանանց առողջությանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ, ինչպես նաևժամանակ է հատկացնում անհատական խորհրդատվության համար:
«Շուշիի համը» 100% բնական ևօրգանական արտադրանքներ: Պահածոներ, մուրաբաներ և չրեր՝ պատրաստված կանանց կողմից:
Ընթացիկ ծառայություններ`գրադարան, ինտերնետ, անգլերենի դասընթացներ:
Կենտրոնը Բաքվում տեղակայված մեկ այլ կանանցկազմակերպության հետ համատեղ իրականացնում է ծրագիր՝ տարածաշրջանում խաղաղության երկխոսություն հաստատելու համար:
Կարդացե´ք նաև Երևանի կանանց ռեսուրսային կենտրոնի պատմության, աշխատակազմի, հիմնադիրների և անդամների մասին:









