Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոն
ՍԲՃԿ-ը տրամադրում է ռեսուրսներ սեռական բռնության ենթարկված անձանց ՀՀ ամբողջ տարածաշրջանով:
Թեժ գիծ: 0 800 01 280 /Հայաստան, անվճար/
Աշխատանքային ժամերը` երկուշաբթի-շաբաթ 11:00 – 18:00
ՍԲՃԿ-ը տրամադրում է տեղեկատվություն Երևան քաղաքում առկա ռեսուրսների մասին և օգնում է հաղթահարել առկա և նախկինում կատարված սեռական բռնության հետևանքները և վերականգնել Ձեր անձնական կյանքի վերահսկողությունը:
ՍԲՃԿ-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները`
- Թեժ-գիծ /խորհրդատվություն հեռախոսով/
- Անձնական խորհրդատվություն /անմիջական հանդիպման պայմաններում/
- ՍԲՃԿ-ի խորհրդատուները կարող են ուղեկցել Ձեզ համապատասխան հաստատություն /բժիշկ, իրավաբան, ոստիկանություն և այլն/:
«Սեռականբռնությունը սեռական բնույթի գործողություն է` ֆիզիկական կոնտակտի առկայությամբ կամ ոչ, որն իրականացվում է որևէ անձի /խմբի/ կողմից մեկ այլ անձի նկատմամբ` առանց վերջինի համաձայնության: Դա կարող է իրականացվել զգացմունքների մանիպուլյացիայի կամ սպառնալիքի միջոցով, որոշ դեպքերում նաև երեխաների նկատմամբ»:
Սեռական բռնությունը քրեորեն պատժելի հանցագործություն է, որը շարունակվում է մեր լռության պատճառով: Եկե՜ք կոտրենք այդ լռությունը:









