wrca-summer2012-poster

Կնոջ մարդու իրավունքներ

«Կնոջ մարդու իրավունքներ» դասընթացը կնոջ իրավունքները ուսուցանում է տարբեր թրեյնինգների միջոցով և ներառում է հետևյալ թեմաները`

Մարդու իրավունքներ` Միավորված ազգերի Մարդո ւիրավունքների համընդհանուր հռչակագիրը, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան և Միավորված ազգերի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված Կանանց, խաղաղության և անվտանգության մասին 1325 Բանաձևը:

Գենդերային հիմնախնդիրներ` գենդերային դերեր, գենդերային սոցիալիզացիա, սոցիալիզացիայի ագենտներ և գենդերային կարծրատիպեր:

Գենդերային հիմքով բռնություն` սոցիալական միֆերիվրա հիմված գենդերային հիմքով բռնություն, բռնարարի և զոհի կերպարների քննարկում,ընտանեկան բռնություն, բռնության ցիկլում և բռնի հարաբերություններում կնոջ մնալու պատճառները, թրաֆֆիքինգ, կանխարգելման մեթոդներ, ռեսուրսներ:

Վերարտադրողական իրավունք և առողջություն`դասընթացները անց են կացվում ինտերակտիվ ձևով ` ֆիլմերի դիտման, ակտիվ քննարկումների միջոցով: .

Այս դասընթացի վերջում տրվում է վկայական: