Իմ մարմինը, իմ իրավունքը
«Իմ մարմինը, իմ իրավունքը» սեռական դաստիարակության ծրագիր է` նախատեսված երիտասարդ կանանց համար /18–30 տարեկան/:Դասընթացի հանդիպումները փակ են /նախապես պետք է գրանցվել/ և տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ 10 շաբաթվա ընթացքում, յուրաքանչյուր հանդիպումը 2 ժամ տևողությամբ: Մասնակիցները նստում են շրջանաձև` ստեղծելով ջերմ և հարմարավետ միջավայր, որտեղ յուրաքանչյուրը հանգիստ կարող է քննարկել իր սեռականությունը:Քննարկումները հավելվում եմ ինտերակտիվ վարժություններով: Ծրագրի ընթացքում քննարկվում են տարբեր թեմաներ` սեռական օրգանների անատոմիա և ֆիզիոլոգիա, հիգիենա,սեռական հարաբերությունների հոգեբանական կողմ, զուգընկերների միջև ինտիմություն, օրգազմ և սեռական հարաբերություններ:
Բացի վերոնշյալ փակ հանդիպումներից, ծրագիրը ներառում է նաև «Եկեք խոսենք սեքսի մասին» ամսաթերթ: Յուրաքանչյուր ամսվա թողարկումը անդրադառնում է սեռականության և սեռական առողջության ոլորտի տարբեր հարցերի: Ամսաթերթը ունի «Հարցեր և պատասխաններ» բաժին, որտեղ կարող եք գտնել պատասխաններ անձնական հարցերին և խնդիրներին:









