Կանանց սենյակ
Սենյակը կրում է նաև «կամավորների անկյուն» անվանումը, բայց բաց է բոլոր կանանց համար, ովքեր այցելում են կենտրոն աշխատանքային ցանկացած ժամի:
«Կանանց սենյակը» միշտ բաց է եթե ունեք խոսելու կարիք, հոգնել եք աշխատանքային դժվար օրից, համալսարանում կամ ընտանիքում խնդիրներ ունեք, կարիք ունեք ընդմիջելու ևվայելելու հաճելի գավաթ սուրճ կամ թեյ, կամ ցանկանում եք հանգիստ պայմաններում ստուգել ձեր էլ.հասցեն, կամ կարդալ գիրք:
Սենյակում կան համակարգիչներ, որոնք ունեն ինտերնետ, կա գրադարան և հարմարավետ բազմոց, որոնք սպասում են ձեզ:
Սենյակընաև կարող է օգտագործվել անդամների կողմից, որոնք ցանկանում են իրականացնել կանանց հիմնահարցերի շուրջ հետաքրքիր միջոցառումներ, քննարկումներ:









