Կարիերայի անկյուն
Որպես կանանց ուժեղացման ծրագրի մի մաս, «Կանանց ռեսուրսային կենտրոնը» իրականացնում է կարիերայի անկյուն ծրագիրը` օգնելով կանանց փնտրել աշխատանք, սկսել իրենց կարիերան, ունենալ անհրաժեշտ սկզբնական հմտություններ և աջակցություն`աշխատանքային շուկա վերադառնալու համար:
Կարիերայիանկյունն առաջարկում է հետևյալ ծառայությունները`
- Գրադարան
- Լեզվի դասընթացներ
- Աշխատանքի որոնում
- Համակարգչից օգտվելու հնարավորություն /ուսուցում/
- Կարիերայիառաջին քայլեր դասընթաց /ռեզյումե գրել, հարցազրույցի մասնակցել և այլն
- Միջոցառումներ
Բոլոր ծառայություններն անվճար են անդամների համար և կարող են լրացվել յուրաքանչյուր տարի` կամավորների հնարավորություններից ելնելով:









