wrca-summer2012-poster

«Մենք գրում ենք կենդանի լեզվով» արհեստավարժության դասընթացներ

writerԿանանց Ռեսուրսային Կենտրոնը հրավիրում է մասնակցելու

«Մենք գրում ենք կենդանի լեզվով» արհեստավարժության դասընթացների

Հայերենը բարդ լեզու է, ու շատ գեղեցիկ, սակայն գրական եւ խոսակցական հայերենի այդքան տարբեր լինելու պատճառով գրականությունն ու կյանքը դարեր շարունակ տարբերվել ու առանձնացվել են իրարից։ Գրաբարն էլ է մի օր վերացել գրքերի էջերից, եւ գրականությունը դարձել է մատչելի ու հասկանալի շատ ավելի լայն մասսաների համար։ Պետք է մոտեցնել ապրելու ու գրելու լեզուները, գրել կենդանի լեզվով, դա անհրաժեշտ է, որպեսզի գրականությունը դադարի լինել կյանքից առանձնացված ու արհեստականորեն սրբատեղի դարձված, ու գուցե սկսի պտուղներ տալ, ի դեմս խաղաղացած հոգիների եւ սեքսուալ բավարարված երջանիկ ընտանիքների։

Առավել բարդ է գրել հեղինակին իր մասին անկեղծ' առանց րաֆինացնելու, հղկելու լեզուն, իսկ գրի ապաքինող հատկությունն անկեղծությունն է. թղթին տալով մեր ապրածը, մենք անալիզ ենք անում, նաեւ' ազատագրվում ենք: Շատ ավելի բարդ է դա անել հայ կնոջը, որի վզին փաթաթված է հայահոտի ավանդապահութունը, կեղծ հասարակական բարոյական նորմերով զոմբիացված է գիտակցությունը, սահմանափակված ազատությունները:

Այս սեմինարի ընթացքում փորձ կարվի հայ կնոջը ստիպել հանել պահարանից իր ցանկասիրությունն ու սեքսուալությունը, լինել ազատ, բացահայտվել ինքն իր առջեւ, պարզել իր ով լինելը, գրել ամենախուլ «ամոթների», ամենաթաքուն ցանկությունների, կյանքում տեղ գտած բռնությունների, հասարակության ու ընտանիքի կողմից ստացած բարոյահոգեբանական ճնշումների եւ այլ կանացի պրոբլեմների ու նրբությունների մասին ազատ, անկեղծ' այսօրվա հայի ապրելու' կենդանի լեզվով:

Թող ձեր միտքը դուրս գա ճղճիմ կենցաղային ամոթի ու մեղքի սահմաններից ու ճախրի ազատ թռիչքի մեջ:

Հանդիպումները տեղի կունենան շաբաթական մեկ անգամ' 2 ժամ տևողությամբ: Լեզուն' հայերեն:

Դասընթացների ավարտին հույս ունենք ստանալ կանացի պատմությունների անթոլոգիա, որտեղ կընդգրկվեն լավագույն անկեղծ ստեղծագործությունները, իսկ դրանց հիման վրա կբեմադրվի «Կարմիր խնձոր» կանացի պատմությունների բեմադրությունը:

Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել:

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Հեռախոս: +374-60-445626

Բջջային: +374-94-565626

Սեռական ու վերարտադրողական առողջության և իրավունքների ծրագիր

23.01.2012

reproductivehealthՍեռական և վերարտադրողական առողջութան և իրավունքների ծրագիրը գործում է 2006 թվականից, և մոտ հարյուր քառասուն աղջիկներ արդեն մասնակցել են դասընթացին: Ծրագրի նպատակն է կանանց և աղջիկներին հնարավորինս ծանոթացնել սեռական ու վերարտադրողական առողջությանն առնչվող տեղեկատվության հետ, գիտակից լինել սեփական մարմնին, օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսներին, առողջ սեռական կյանքին, խուսափել հնարավոր վարակներից, հիվանդություններից, իսկ առնչվելու դեպքում էլ`ծանոթանալ դրանց հաղթահարման միջոցներին: Ծրագիրը բաղկացած է հետևյալ ծառայություններից`

 

Ընթերցել...

2012. Մենք արդեն բաց ենք…

17.01.2012

womensolidarityՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ ՀԿ-ն վերսկսում է իր աշխատանքերը: Կենտրոնն այսուհետ բաց է շաբաթական վեց օր` երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-20:00, միայն չորեքշաբթի օրը` 10:00-17:00: Կենտրոնում գործելու են հետևյալ ծրագրերը`
• ՙԿնոջ մարդու իրավունքներ՚- հնգօրյա դասընթաց, թեմաներն են` կնոջ իրավունքներ, գենդեր, ֆեմինիզմ, բռնություն, թրաֆֆիկինգ, վերարտադրողական առողջություն և իրավունք:
• Անվճար իրավաբանական խորհրդատվություն կանանց և աղջիկների համար- բռնություն, ամունաընտանեկան, սեփականության, աշխատանքային և ցանկացած այլ իրավական հարցեր: Ծառայությունը տրամադրվում է երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժ. 11:00-19:00 հեռ. 010-54-24-62:

 

Ընթերցել...

Կանանց կենտրոնի վերաբերմունքը Մարիոթում կատարվածի վերաբերյալ

16.11.2011

Նոյեմբերի 14-ին «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին:

( http://www.emedia.am/arm/article/8003/ ):

«Կանանց Ռեսուրսային Կենտրոն» հասարակական կազմակերպությունն անընդունելի է համարում մարզպետի այս արարքը: Մարզպետը, բացի այն որ կարծես մոռացել է ի պաշտոնե օրինապահ վարքագիծ դրսևորելու իր պարտականության մասին, բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ: Մարզպետ Սուրեն Խաչատրյանի գործողությունները պետք է խիստ բացասական գնահատականի արժանանան պետության և հասարակության կողմից, քանի որ մի ամբողջ պարզում իշխանություն իրականացնող անձի կողմից, ով մարզի բնակիչների համար պետք է օրինակ ծառայի, կնոջ հետ "բռունցքներով խոսելն" աններելի է: Պետության կողմից հանդուրժողականություն դրսևորելը կդիտվի որպես անօրինականության և ամենաթողության հովանավորչություն:

քիմիական ստերջացում

01.11.2011

law"Գոլդեն Թյուլիփ Երևան" հյուրանոցում "Կանանց Ռեսուրսային Կենտրոն" հասարակական կազմակերպության կողմից կազմապերպվեց ՀՀ Քրեական օրենսնգրքում որպես բժշկական բնույթի հարկադրանքի քիմիական ստերջացում նախատեսող օրենքի նախագծի քննարկում: Նման նախաձեռնությունը պայմանավորված էր նրանով, որ վերոնշյալ նախագծով նախատեսվում է ստերջացման ենթարկել սեռական բնույթի հանցանք կատարած անձանց /արական սեռի/, իսկ "Կանանց Ռեսուրսային Կենտրոն" հասարակական կազմակերպության կողմից դեռևս 2010թ. դեկտեմբերին անցկացվեց կլոր սեղան' նվիրված սեռական բնույթի հանցագործությունների շարքում փոփոխություն կատարելու և դրանց համար նախատեսվող պատժատեսակները և պատժաչափերը խստացնելու անհրաժեշտությանը (այժմ այդ առաջարկի' այն է ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխում փոփոխություն կատարելու վերաբերյալ "Կանանց Ռեսուրսային Կենտրոն" հասարակական կազմակերպության կողմից ներկայացված օրենքի նախագիծն ԱԺ-ում արդեն անցել է առաջին ընթերցումը):

Ընթերցել...