mi_lrir


Դատական վճիռը մայիսի 24-ին
Այսօր /2010 թվականի մայիսի 19-ին/ ժամը 14:00 Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նուբարաշենի թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննության հերթական նիստը:
Տուժողների փաստաբանները ներկայացերցին իրենց ճառերը, որոնցում մանրամասն ներկայացվել էին հատվածներ երեխաների վկայություններից, տարբեր ծեծի և սեռական ոտնձգությունների օրինակներ: Քննարկվեց նաև մեղադրող կողմի առաջադրած պատժաչափը, որը ըստ փաստաբանների շատ մեղմ է, և նրանք ներկայացրեցին, որ պետք է հաշվի առնել այն փաստը, որ տուժող անձ մեկ հոգի չէ և պատիժը խստացնել ըստ տուժողների քանակի:
Ամբաստանյալի պաշտպանը խոսեց այն մասին, որ ամբաստանյալը մեղանչել է և ներողություն է խնդրում, սակայն այստեղ ևս տուժողների փաստաբանները առարկեցին, որ մեղանչող մարդուն վայել վարքի ոչ մի դրսևորում չեն նկատել: Ըստ նրանց, մեղանչող անձը ներողություն կխնդրեր, կամ կգնար կգտներ տուժողներին և անձամբ կխոսեր իրենց հետ, կփորձեր որևէ դրական քայլ իրականացնել, օգնություն ցուցաբերել:
Նիստին ներկա հանրույթը ևս անտարբեր չէր ճառերին, մարդիկ հայտնում էին իրենց կարծիքը ծափահարություններով կամ զայրույթ և բացասական զգացողություններ արտահայտող ձայներով:
Ի վերջո, բոլորին լսելուց հետո, դատավորը հայտնեց, որ վերջնական վճիռը կհրապարկվի հաջորդ նիստին, որը կկայանա մայիսի 24-ին ժամը 16:00 նույն դատարանում:

Մենք կրկին կհավաքվենք դատարանի առջև մեր հաղորդագրություններով:

Մայիսի 24-ին ժամը 15:30:

Միացեք մեզ, Ձեր ներկայությունը կարող է որոշիչ լինել:

 

Add comment


Security code
Refresh