| Հասարակությունը միավորվում է` հայտնելու իր կարծիքն ու անհանգստությունը: |
|
19.05.2010 Մամլո հաղորդագրություն
Այս ամենը հաշվի առնելով` մայիսի 19-ին ժամը 13:30 հավաքվում ենք Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև հայտնելու մեր կարծիքն ու անհանգստությունը: • Կոչ ենք անում բոլորին /ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ, ոչ անտարբեր անհատներ/ միանալ մեզ` ի աջակցություն տուժող երեխաների:
• Պահանջում ենք, որ մեղադրյալի նկատմամբ սահմանվի առավելագույնս խիստ պատիժ:
Ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանը ստորագրել և վավերացրել է Երեխաների իրավունքների պաշտպանության մասին ՄԱԿ-ի Միջազգային Կոնվենցիան: Սակայն երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնությունների նկատմամբ մեր այսպիսի անտարբեր վերաբերմունքով և մեղմ դատավճռով մենք ցույց ենք տալիս, որ մեր երկիրը հանդուրժում է պեդոֆիլիան և սեռական բռնությունը: |










