| մանկապիղծը փորձում է հեշտ պրծնել |
|
Այսօրվա դատի ընթացքում ամբաստանյալ Լևոն Ավագյանը ներկայացրեց միջնորդություն և խնդրեց իրականացնել արագացված դատաքննություն: Մեղադրող կողմը չուներ ոչ մի առարկություն արագացված դատաքննություն իրականացնելու համար: Տուժող կողմը ուներ ցանկություն առարկելու, սակայն քանի որ արագացված դատաքննության դեպքում տուժող կողմը չպետք է հայտնի իր կարծիքը, դատավոր Գաբրիելյանը մերժեց: Այնուամենայնիվ տուժող կողմը հայտնեց, որ իրենք դեմ են արագացված դատաքննության, քանի որ տուժողները ունեն ինֆորմացիա, որը չեն ներկայացրել հարցաքննությունների ժամանակ, բայց որոնք կարող են խստացնել և պատիժը և արժանի են լսվելու և հետազոտվելու: Նրանք նշեցին, որ եղել են ծեծի դեպքեր, որոնք ուշադրության չեն արժանացել և դատաքննության արագացված տարբերակի դեպքում այդպես էլ չեն արժանանա:
Նաև տուժող կողմը մի խնդրանք ևս հայտնեց, որ հետագա դատաքննությունը փակ լինի, քանի որ մեղադրանքի մեջ կարող էր հնչել տուժողների վերաբերյալ ինֆորմացիա, որը դեմ էր ուղղված նրանց սեռական անձեռնմխելիության իրավունքին: Այս խնդրանքը դատավոր Գաբրիելյանը մասնակի մերժեց. դատաքննությունը փակ չէր կարող ընթանալ, բայց նա միջնորդեց մեղադրանքի ընթերցման պահին կողմնակի անձանց դահլիճից դուրս գալու խնդրանքին:
Ի վերջո որոշվեց, որ կիրականացվի արագացված դատաքննություն և մեղադրող կողմը ներկայացրեց իր ճառը, որից հետո պետք է տուժող կողմի ճառը ներկայացվեր, բայց քանի որ տուժող կողմը չէր պատրաստվել, խնդրեց մեկ շաբաթ ժամանակ ճառի պատրաստման համար:
Հաջորդ նիստը կկայանա մայիսի 19-ին ժամը 14:00 նույն դատարանում: |










