| Նուբարաշենի դատը ... |
|
Մայիսի 4ին/ ժամը 12:00 Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր` Ա.Գաբրիելյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենար Նուբարաշենի թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը /ՀՀ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով/:
Այսօր, ինչպես և դատալսման առաջին նիստի ժամանակ, ներկա էին մի քանի տուժողներ, երկու տուժողի իրավապաշտպանները, վկաներ, նաև տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնց առկայությունը և ինֆորմացիայի փոխանակումը, որը նրանք կարող են ապահովել շատ կարևոր էր:
Ցավոք դատը այսօր ևս հետաձգվեց, քանի որ տուժողներից մեկի իրավապաշտպանը տեղեկացրեց, որ իրենք չեն կարողացել ծանոթանալ գործին: Նրանք խնդրել էին դատարանից ներկայացնել գործին վերաբերվող բոլոր նյութերը, սակայն իրենց պատասխանել էին, որ դրա համար դրամական վճարում պետք է արվի /100.000դր/, ինչին նրանք դեմ էին, բայց պատրաստ էին հատուցել նյութերի պատճենահանման գումարը: Փորձում էին հասկանալ արդյոք դրամական վճարումը դատարանի սկզբունքային մոտեցումն է, թե... խնդրեցին ժամանակ, քանի որ նրանք կարիք ունեն գործի հետագա վարման համար իրենց դիրքորոշումն ունենալու, ինչի համար անհրաժեշտ են գործի նյութեր, նաև դա` գործին ծանոթանալը, ցանկացած տուժողի իրավունք է:
Հաջորդ նիստը կկայանա մայիսի 12-ին ժամը 14:00 նույն դատարանում: |










