mi_lrir


ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱՊԻՂԾՆԵՐԻ, ԹԵ՞ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
Այսօր /2010 թվականի ապրիլի 26-ին/ ժամը 13:00 Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա.Գաբրիելյանի նախագահությամբ պետք է տեղի ունենար Նուբարաշենի թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը /ՀՀ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով/: Սույն քրեական գործի շրջանակում Մարիամ Սուխուդյանը /որի նկատմամբ նախկինում հարուցվել էր քրեական գործ և առաջադրվել էր մեղադրանք սկզբից սուտ մատնության, ապա ուսուցչի նկատմամբ զրպարտություն կատարելու համար/ հրավիրվել է դատարան հարցաքննության որպես վկա ներկայանալու նպատակով, դատարանում որպես վկա կային նաև դպրոցի նախկին սաներից և մանկավարժներից: Նիստը հայտարարված էր դռնբաց, և բոլոր ցանկացողները կարող էին մասնակցել:


Ներկա էին տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնց առկայությունը և ինֆորմացիայի փոխանակումը, որը նրանք կարող են ապահովել շատ կարևոր էր:
Դատը սկսվելուն պես մեղադրյալ Լևոն Ավագյանը հայտնեց, որ խնդրում է հետաձգել դատը, քանի որ ցանկանում է փոխել իր իրավաբանին` պատճառաբանելով, որ իրենց մեջ նիստից առաջ ծագեցին անհարթելի տարաձայնություններ: Մեղադրյալը խնդրեց 10 - 15 օր ժամանակ` նոր իրավաբան գտնելու և գործին տեղեկացնելու նպատակով: Ի պատասխան դատավոր Գաբրիելյանը նշեց, որ մի քանի օրն էլ բավարար է գործին ծանոթանալու համար և վերջնական որոշվեց հետաձգել դատը մեկ շաբաթով:
Հաջորդ նիստը կկայանա մայիսի 4-ին ժամը 12:00 նույն դատարանում:


Նիստից հետո ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցում Մարիամ Սուխուդյանը նշեց, որ վկաներից մեկին, որը ամենից ակտիվ հերոսուհին էր, ոստիկանությունում են պահում և թույլ չեն տալիս ո'չ տեսնել, ո'չ իրավաբան վերցնել և անգամ չեն բացատրում, թե նրան ոստիկանությունում պահելու պատճառները որոնք են: Տալիս են անհստակ և հետաձգող պատասխաններ բոլոր հարցերին: Ըստ Մարիամի, դա կապված էր այսօրվա նիստի հետ: Նաև նա նշեց, որ հույսեր է կապում, որ այս անգամ պետությունը չի կանգնի մեղավորների կողքին և նրանք անպատիժ չեն մնա:
Նաև նշվեց, որ դպրոցի ամբողջ աշխատակազմն է պատասխանատու կատարվածի համար, քանի որ սաների վկայությամբ նրանք բազմիցս դիմել են իրենց ուսուցիչներին և տնօրինությանը` պատմելով իրենց ուսուցչի կողմից իրենց հանդեպ դրսևորվող տարբեր տիպի ոտնձգությունների մասին, բայց նրանք երբևէ չեն փորձել քննել և պարզել` արդյոք դա հորինվածք է, թե իսկապես այդպիսի խնդիրներ կան դպրոցում` բացատրելով, որ այդ ամենը երեխաների հորինվածքներն են, որոնց հիմք է հանդիսացել հեռուստացույցով ցուցադրվածը: Բացի այդ դպրոցի աշխատակազմի տարբեր ներկայացուցիչներ պատասխանատու են տարբեր այլ իրավախախտումների համար` ֆիզիկական բռնություն կիրառելը, սաներին աշխատեցնելը, նաև առողջ երեխաներին որպես հատուկ կարիքներ ունեցողներ ներկայացնելը:
Կամավորները հասկանալով, որ դա կարող է սուտ կամ հորինվածք լինել, միևնույն է դիմեցին, աղմուկ բարձրացրեցին` պարզելու համար այս ամենը, ինչը պարտավոր էին անել դպրոցի ամբողջ աշխատակազմը:


Շատ կարևոր է բոլորիս անանտարբերությունը, որպեսզի մեղավորները և ոճրագործները անպատիժ չմնան:

 

 

Comments  

 
+1 #2 WRCA 2010-04-26 12:39
Մոտ երկու ժամ սպասելուց հետո իր փաստաբանը կապնվել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, որ նրանք խառնվեն...Պետի հետ վերջապես խոսելուց հետո ազատ են արձակել աղջկան....
Հիմա ասեմ, թե ինչ գործով էր կանչվել, Հ.Սինանյանենց բակից երեկ առևանգվել է ավտոմեքենա, կասկածյալների շարքում եղել է Հասմիկի ամուսինը...
ու առանց ծանուցման այսօր առավոտը իր ամուսնու հետ միասին բերման են ենթարկել նաև Հասմիկին, ասելով` դու մեզ պետք ես, դու շատ բան գիտես....

ԲԱՑԱՏՐԵՔ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ

mariam sukhudyan via facebook
www.mariamsukhudyan.info
Quote
 
 
+1 #1 WRCA 2010-04-26 12:38
Այսօր նուբարաշեն դպրոցի նախկին սան, անչափահաս, տուժող Հ.Սինանյանը բերման է ենթարկվել չորս ոստիկանների կողմից նոր նորքի ոստիկանություն, ժամը իննից մինչև երկուսը պահվել է մի սենյակում, նրան չի թույլ տրվել հեռախոսազանգեր կատարել և ոչ էլ պատասխանել զանգերին, երբ նա ցանկացել է այդ մասին տեղեկացնել իր փաստաբանին, քննիչը ասել է -
- փաստաբան քեզ պետք չի, ինքը ինչ կարող ա անի...
Աղջիկը, որն ի դեպ առավել ակտիվ պայքարողներից էր, որն հենց սկզբից չի հրաժարվել ցուցմունք տալուց, միշտ պնդել է լ.ավագյանի կողմից կատարված սեռական ոտնձգություններ ի մասին, տեղեկացրել է նաև նոր նորքի ոստիկանության քննիչին, որ որպես տուժող կանչված է դատական նիստի ժամը 13:00, որ բաց թողեն, սակայն քննիրը պատասխանելա
- ոչինչ կհետաձգեն...

Mariam Sukhudyan via Facebook
Quote
 

Add comment


Security code
Refresh