| Հրապարակվեց մանկապիղծի դատավճիռը |
|
Այսօր /2010 թվականի մայիսի 24-ին/ ժամը 16:00 Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերջապես կայացվեց մանկապիղծի դատավճիռը: Դատավոր Ա.Գաբրիելյանը հրապարակեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի դատապատիժը, որը կազմելու է 2 տարի ազատազրկում: Հաջորդ քայլը, որը Կանանց ռեսուրսային կենտրոնը նախաձեռնելու է` Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի /Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները/ հոդվածներում /138 - 142/ փոփոխություններ իրականացնելն է: Բոլոր հետաքրքված անձանց և կազմակերպություններին հրավիրում ենք համագործակցության: |











Comments
RSS feed for comments to this post.